25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռազմիկ Զոհրաբյանին պատասխան տալու համար պետք է վաստակել այդ իրավունքը. ՀՀԿ-ական պատգամավոր

“Դա ընդամենը ընդունեք որպես կատակ: Ես համոզված եմ, որ իմ կուսակից գործընկերը դա ասել է կատակով, ծիծաղով, ինչի մասին նշված է եղել նաեւ այդ հոդվածում: Որոշ քաղաքական գործիչներ այդ հումորը լուրջ են ընդունում եւ փորձում են պատասխանել:

Ես կասեմ հետեւյալը` Ռազմիկ Զոհրաբյանին պատասխան տալու համար առաջին հերթին պետք է վաստակել այդ իրավունքը, իսկ պատասխանողներն այդ իրավունքը չեն վաստակել”,-այսօր “Հենարան” մամուլի ակումբում ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը` անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի` մամուլում արված վերջին հայտարարությանը:

Գագիկ Մելիքյանն ասել է նաեւ, որ իր համար շատ հաճելի է այն, որ իր ավագ գործընկերոջ կողմից հումորով ասված մտքին անգամ որոշ գործիչներ փորձում են լրջորեն պատասխանել:

 Հիշեցնենք, որ մամուլին ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն ասել էր, թե ժողովուրդն այսօր մեծամասնական ընտրակարգով ընտրված թեկնածուների կարիք ունի, որոնք տեղերում որոշակի աշխատանքներ են կատարում: Ռազմիկ Զոհրաբյանի այս հայտարարությունը այլ քաղաքական ուժերի կողմից ոչ միանշանակ արձագանք էր գտել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ