29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Բաքվի ջարդերի կազմակերպիչները պիտի պատժվեն

image_12370

22 տարի առաջ`1990թ.,  Բաքվում այս օրերին տեղի ունեցած հայերի ջարդերին այսօր անդրադարձավ “Ադրբեջանահայերի ասամբլեա”-ի ղեկավար  Գրիգորի Այվազյանը:

Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի հայերի ջարդերը միեւնույն շղթայի օղակներն են կազմում, դրանք  Ադրբեջանում ապրող հայերի հայաթափման ծրագրի տարբեր դրվագներ են”, – նշեց Այվազյանը: Նրա խոսքով,  այս ջարդերը աննախադեպ են եղել, քանի որ  կատարվել են բոլորի աչքի առաջ, անարգել, օրը ցերեկով եւ չեն կանխվել ոչ մեկի կողմից:

Գ. Այվազյանը այդ ջարդերի ականատեսն է:  “Ադրբեջանի ժողճակատի եւ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ հայկական հարցի վերջնական լուծման վերաբերյալ գոյություն է ունեցել ներքին պայմանավորվածություն, որը ստացել է “ Ազգային պաշտպանության խորհուրդ  ծրագիր”  պայմանական անունը: Ծրագիրը բաղկացած էր երկու հիմանական մասից:

Նախ ` պետք է իսպառ վերացվեին Ադրբեջանում մնացած հայերը,  իսկ հետո` Բաքվի սցենարով հայաթափել Ղարաբաղը: Վերջին պահին ադրբեջանցի ջարդարարները դուրս եկան վերահսկողությունից ու հակահայկական ուղղվածության սադրանքը աստիճանաբար ստացավ հակապետական, հակախորհրդային բնույթ, հենց դրա պատճառով էլ 6-օրյա ուշացումով Բաքու մտցրեցին խորհրդային զորքերը, որոնք ունեին մի նպատակ` զերծ պահել քաղաքի ռուս բնակիչներին կոտորածներից”:

Այվազյանը նաեւ բոլորին հորդորեց հիշել նրանց անունները, ովքեր Բաքվում 1990թ. հունվարի կոտորածների համար կրում են պատասխանատվություն.  Խալիլ Ռզա, Մուհամեդ Խատամի, Նեյմադ Պանախով եւ ինչպես նաեւ այդ ժամանակվա Ադրբեջանի ժողճակատի ղեկավարը:

Անդրադառնալով այն հարցին, թե ադրբեջանական ասամբլեան ինչպես է բարձրաձայնում այս խնդիրները, Այվազյանը պատասխանեց, որ ըստ իրենց նախագծի,  ջարդարարների նկատմամբ սահմանվում են  պատիժներ: Ծրագիրը նախատեսում է երկու փուլով իրականացնել այդ ամենը: Առաջինը` “Նյուրնբերգյան տարբերակն” է, որով կգրավեն  Բաքուն, եւ հետո Սումգայիթում` Նյուրնբերգ կազմակերպել, այնուհետեւ` Հաագայի միջազգային դատարան ուղարկել պարագլուխների անունները, եւ պահանջել պատժել նրանց, սակայն Ադրբեջանի ղեկավարությունը պաշտպանում է ջարդարարներին,որոնք ադրբեջանական մեջլիսի անդամներ են, եւ պետք է համախմբել ողջ հայությանը այս հարցին լուծում տալու համար:

Գ. Այվազյանը  շեշտեց, որ եթե ջարդարարներին հաջողվեր իրականացնել Ղարաբաղում ԱՊԽ` օպերացիան, ապա այնտեղ հայեր չէին լինի:

“Ադրբեջանցիները ստիպված կլինեն ճանաչել Ղարաբաղի Հանրապետությունը վերջում, իրենց վերջում”,- եզրափակեց Այվազյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ