16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ իշխանությունները ցանկանում են փոխել Իրանի քաղաքական կուրսը

Ազգային անվտանգության գործով Սպիտակ տան ղեկավարի օգնական Բենա Ռոդսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի  քաղաքականությունը  ուղղված չէ Իրանի քաղաքական ռեժիմի փոփոխությանը, այլ միայն` պատժամիջոցների միջոցով այդ երկրի պահվածքի փոփոխությանը:

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստ է նստել  բանակցությունների սեղանի շուրջ, սակայն համոզված է, որ իրավիճակի լավացման ուղղությամբ մյուս քայլը պետք է արվի Թեհրանի կողմից: Այժմ ԱՄՆ իշխանությունները մտադիր են խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները: Այդ նպատակով հնարավոր է, որ  Իրանին արգելվի նավթ արտահանել:

Բենա Ռոդսի խոսքով` նման պատժամիջոցները ազդեցություն են ունենում Իրանի տնտեսության վրա: Ընդ որում, ԱՄՆ-ը ցանկանում է մի որոշակի “տարածություն” թողնել Իրանի ղեկավարության համար, որրպեսզի այն  կարողանա փոխել իր քաղաքական կուրսը:

Սպիտակ տանը նաեւ կարծում են, որ տարածաշրջանում եւ աշխարհում Իրանի դերը կարող է փոխվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի անկման հետեւանքով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ