25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մադոննան մեղադրում է Լեդի Գագային գրագողության մեջ /վիդեո/

Երբ գրեթե մեկ տարի առաջ թողարկվեց Լեդի Գագայի “Born This Way” սինգլը, շատերը նշեցին, որ երգը հիշեցնում է Մադոննայի հիթերից մեկը` “Express Yourself”-ը:

Գագային սկսեցին մեղադրել գրագողության մեջ, սակայն ինքը` Մադոննան ոչ մի կերպ չմեկնաբանեց իրավիճակը: Այժմ փոփ-թագուհին որոշել է հայտնել իր կարծիքը. նա հայտնել է, որ երգն իսկապես շատ է հիշեցնում 1989-ին թողարկած իր հիթը:

“Newsweek”-ի թղթակցին երգչուհին ասել է. ‘Երբ առաջին անգամ լսեցի այդ երգը, մտածեցի` ինչ լավ են վերաթողարկել իմ երգը: Իհարկե, ես հասկացա, որ մի քանի ակորդ փոխված է”:

Ի պատասխան իրեն ուղղված մեղադրանքներին` Լեդի Գագան ընդամենն ասել է, որ Մադոննայի մեծ երկրպագու է, եւ որ փոփ-թագուհու թիմը շատ է աջակցել իրեն երգի հետ կապված սկանդալներում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ