23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հանրապետական երիտասարդ պաշտոնյաներին Սերժ Սարգսյանը չէր հրավիրել

Երեկ ՀՀԿ-ական երիտասարդները “Օջախ” ռեստորանային համալիրում Հին նոր տարին նշել են կուսակցության առաջնորդ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ինչպես եւ նախորդ տարիներին, այս անգամ էլ Սերժ Սարգսյանը նախապես զգուշացրել էր, որ հանրապետական երիտասարդ ոչ մի պաշտոնյա հավաքին ներկա չգտնվի:

Միջոցառմանը ներկա էին նաեւ մարզերի երիտասարդ կուսակիցները: Henaran.am-ի հետ զրույցում երիտասարդ հանրապետականները նշեցին, որ  շատ ոգեւորված էին նախագահի ընդունելությունից:

“Նախագահը պատասխանեց մեր հարցերին, խոսեց Արցախյան ռազմական օպերացիաներից,  նախագահը նաեւ ասաց, որ այս իշխանությունը երաշխավորում է ազգային ավանդույթների շարունակականությունը”,-պատմեցին երիտասարդները:

Ի դեպ, նրանք նաեւ նկատել են, որ նման ջերմ մթնոլորտում հանդիպումներ միայն կազմակերպում էր կուսակցության երիջանկահիշատակ նախագահ Անդրանիկ Մարգարյանը:

Երիտասարդների պատմելով,  “Օջախում”  անկաշկանդ մթնոլորտ էր. կենացներն ու պարերը իրար էին հաջորդում, անգամ հանրապետության նախագահն էր բոլոր պարերին մասնակցում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ