25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գյուղապետարանի աշխատակիցներն ընդդեմ գյուղապետերի

Սյունիքի մարզի 4 գյուղական համայնքներում փետրվարի 12-ին նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ:  Խնձորեսկում, Արծվանիկում ու Վարդավանքում` համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու, իսկ Կուրիսում` միայն համայնքի ավագանու:

Խնձորեսկի համայնքի ղեկավարի համար առաջադրվել են  գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Սերյոժա Հայրապետյանը եւ անկուսակցական, գյուղապետարանի քարտուղար Վարդան Գալստյանը:

Արծվանիկի համայնքի ղեկավարի թեկնածուներն են` գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Անուշավան Հարությունյանը եւ անկուսակցական, գյուղի գրադարանավարուհի Անուշ Ստեփանյանը: Վարդավանքի համայնքի ղեկավարի համար  կպայքարեն գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Գարեգին Կոստանդյանը եւ անկուսակցական Լաուրա Համբարձումյանը:

Նկատենք, որ գործող գյուղապետերի դեմ առաջադրված թեկնածուները “ֆիկտիվ” թեկնածուներ են, քանի որ ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի, մեկ թեկնածու առաջադրվելու դեպքում, ընտրությունը ճանաչվում է չկայացած: Ուստի ընտրվել ցանկացողները պիտի իրենց նաեւ մրցակից գտնեն:

Ինչ վերաբերում է ավագանու անդամների թեկնածուներին, ապա Արծվանիկում, Վարդավանքում ու Կուրիսում ավագանու անդամի համար կպայքարեն 6-ական թեկնածուներ, իսկ Խնձորեսկում` 8 թեկնածու: Բոլոր  թեկնածուներն անկուսակցական են: 26 թեկնածուներից 3-ն են կին. 2-ը` Վարդավանքից, 1-ը` Կուրիսից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ