29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Կոռուպցիայի հոտ է գալիս. Էդվարդ Նալբանդյան

image_12326

Այն փաստարկները, որոնք հնչում են թուրքական կողմից Ֆրանսիայի Սենատի օրակարգում գտնվող Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ, մեղմ ասած թույլ եւ սին են: Այս մասին այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Արտգործնախարարը շեշտել է, որ այս գործընթացը որեւէ կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ:

“Նախ եւ առաջ, մեկը մյուսի հետ կապ չունեն, երկրորդ, եթե ինչ-որ բան խանգարում է հայ թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա դա հայտնի է միջազգային հանրությանը: Դա թուրքական կողմի կեցվածքն է ու այդ պատճառով է, որ ասում ենք` թուրքական կողմում է գնդակը”,-նշել է արտգործնախարարը:

Էդվարդ Նալբանդյանը հավելել է, որ Թուրքիայի կողմից հնչեցվող փաստարկները, թե  իբր ինչ-որ տնտեսական շահեր կան, խոսում են ոչ միայն շանտաժի, այլեւ` կոռուպցիայի մասին: “Կարծում եմ, որ այստեղից մի քիչ կոռուպցիայի հոտ է գալիս”,-ասել է ՀՀ արտգործնախարարը:

Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ օրինագծի ընդունումը ի կատարումն է ԵՄ կողմից 2008թ. նոյեմբերի 28-ին ընդունված շրջանակային կոնվենցիայի: “Չեմ կարծում, որ համամարդկային արժեքները կարող են ստորադասվել ուրիշ այլ փաստարկներով եւ հատկապես այն փաստարկներիով, որոնք նշում է թուրքական կողմը”,-ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ