25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Եհովայի վկաները » գրոհել են սահմանային գյուղերը. ահազանգ

Henaran.am-ի խմբագրությունը ստացավ ահազանգ Տավուշի մարզի սահմանային գյուղերից:

Ահազանգողը նշում էր, որ գյուղեր  են գալիս «Եհովայի վկաներ»  աղանդի ներկայացուցիչները և դռները թակելով փորձում են գյուղացիներին շեղել հայ առաքելական հավատքից:

«Մենք սահմանային գյուղի բնակիչներ ենք ու կառչած ենք մեր հողից ու հավատքից, իրենց գալու մեջ ռազմավարական ենթատեքստ կա, որը գյուղացին չի ընկալում: Հասարակ, չունևոր գյուղացիներ են ու երկնային արքայությունը  երկրի վրա են ուզում: Գալիս են մեքենաներով, էտքան ճամփա են կտրու ինչի՞ համար»,-նկատեց ահազանգողը:

Նշվեց նաև, որ գյուղապետերից մեկը «թեժ» վեճ է ունեցել աղանդի ներկայացուցիչների հետ նշելով, որ նրանց ոտքերը կջարդի, եթե էլի գյուղ գան:

«Եհովայի վկաներին» բնավ չի հուզել գյուղապետի սպառնալիքը, նրանք հանգիստ ասել են, որ իրենց դեմ արգելք հանդիսանալու դեպքում դատի կտան, քանի որ Հայաստանում իրենց իրավունքները պաշտպանված են:

Նշենք, որ «Եհովայի վկաներ» աղանդի ներկայացուցիչները հրաժարվում են ծառայելուց և զենք վերցնելը մեղք են համարում:

Հիշեցնենք, որ վերջերս Տավուշի թեմի առաջնորդ է նշանակվել Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որը Տավուշ տեղափոխվելու  առաջին իսկ օրից սկսել է հավատացյալին եկեղեցի բերելու իր առաքելությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ