25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Տխուր երկուշաբթին» տարվա ամենադեպրեսիկ օրն է

Կարդիֆի համալսարանի բրիտանացի գիտնակնները հունվարի 16-ը հռչակել են որպես տարվա ամենադեպրեսիկ օր, գրում է “The Wall Street Journal”-ը:

Մասնագետների կողմից մշակված “երջանկության բանաձեւի” համաձայն` անգլիացիները եւ մնացած եվրոպացիները հենց այս օրը կզգան “հետտոնական” ձանձրույթը, ինչն էլ նրանց կհանգեցնի այն մտքին, որ մոտ ապագայում նրանց որեւէ լավ բան չի սպասվում: Մասնագետները վատ տրամադրության կարեւոր պատճառներ են համարում ցուրտ եղանակը, կուտակված պարտքերը, չվճարված հաշիվները եւ այն փաստը, որ հունվարի աշխատավարձն ստանալուն դեռ 2 շաբաթ է մնում:

Այս բոլոր գործոնները հունվարի երրորդ երկուշաբթին դարձնում են տարվա ամենատխուր աշխատանքային օրը: Սակայն գիտնականները պնդում են, որ այն մարդիկ, ովքեր իրոք սիրում են իրենց աշխատանբքը, “տխուր երկուշաբթին” հաղթահարում են ավելի արագ, քան նրանք, ովքեր հաճույքով չեն կատարում իրենց գործը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ