20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանական կողմը խանգարում է շփման գծում տեղի ուենցող միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծմանը. ՀՀ արտգործնախարար

Ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ուենցող միջադեպերը քննելու մասին պայմանավորվածությունը, որը լիակատար աջակցություն է ստացել միջազգային հանրության կողմից,  մինչ օրս չի իրականանում, որովհետեւ ադրբեջանական կողմը խանգարում է դրա իրականացմանը եւ եռանախագահների  կողմից հենց այս նպատակով ենթահանձնաժողովի ստեղծման առաջարկներին: Այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ուենցող միջադեպերը քննելու մասին պայմանավորվածություն կողմերի միջեւ  ձեռք էր բերվել 2011թ մարտին Սոչիում կայացած Հայաստանի , Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների  հանդիպման ժամանակ: 

 “Ադրբեջանի կողմից հնչում է, թե իբր այսպիսի առաջարկ ընդհանրապես չի արվել եւ այդպիսի պայմանավորվածություն  ձեռք չի  բերվել, որի հետ կապված մեկնաբանությունները կարծում եմ, ավելորդ են”,-նկատել է արտգործնախարարը: Էդվարդ Նալբանդյանն ասել է նաեւ, որ բոլորովին վերջերս` դեկտերմբեր ամսին, երբ ԵԱՀԿ-ում քննարկվում էր բյուջեն եւ եռանախագահներն առաջարկեցին համապատասխան հատկացումներ  տրամադրել այս մեխանիզմի ստեղծման համար, ադրբեջանական կողմն ինքն իրեն մեկուսացրեց եւ միջազգային հանրության դեմ դուրս եկավ` անգամ սպառնալով օգտագործել վետո ընդհանուր բյուջեի դեմ:

  “Եվս մեկ անգամ ադրբեջանական կողմը ցույց էտալիս, թե ինչպեսէիրենք հետ կանգում այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվում հենց իր մասնակցությամբ եւ հակադրում են իրեն միջազգային հանրությանը,-շեշտեց Էդվարդ Նալբանդյանը:

Արտգործանխարարը հույս հայտնեց, որ բանակցություները կշարունակվեն եւ եռանախագահների կողմից առաջարկված այս մեխանիզմը, որը կարեւոր կարող է լինել  ոչ միայն միջադեպերի հետաքննության, այլեւ  նոր միջադեպերի կանխարգելման իմաստով, կիրականացվի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ