20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մայրաքաղաքում կշահագործվեն նոր ավտոբուսներ

Մայրաքաղաքի փողոցներում երթեւեկության բեռնաթափման նպատակով՝ Երեւան  քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանք տանել 2,5 կմ երկարությամբ Ուլնեցի-Ռուբինյանց, 4,4 կմ երկարությամբ եւ 25 մետր լայնությամբ Իսակով-Լենինգրադյան փողոցների եւ Քանաքեռ-Զեյթուն-Ավան վարչական շրջանները կապող ճանապարհատվածների շինարարական նախագծերի հետ կապված, որոնք նախատեսվում են իրականացնել ընթացիկ տարում:

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը  երկուշաբթի կայացած աշխատանքային խորդակցությանը տեղեկացրել է, որ  շարունակվում է հսկողությունը ինչպես մերձքաղաքային, այնպես էլ հասարակական տրասպորտի կանոնակարգման ուղղությամբ:

Ըստ այդմ  արձանագրվել է երթուղուց շեղման մեկ, վարորդների ծխելու 8 եւ սահմանված սանիտարական նորմերի խախտման 100 դեպք: “Շարունակելով ամենօրյա հսկողությունը՝ պետք է հետեւել նաեւ, թե արդյո՞ք հայտնաբերված խախտումները կատարվում են նույն վարորդների կողմից: Մենք պետք է ձեռնարկենք բոլոր քայլերը՝ մեր քաղաքացիների համար պատշաճ սպասարկում ապահովելու ուղղությամբ “,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ի դեպ,  Չինաստանից ներկրվող ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ թվով 139 ավտոբուս, արդեն Երեւանում են: Առաջիկա օրերին սպասվում է նաեւ մյուս խմբաքանակի ներկրումը եւ  փաստատթղթային ձեւակերպումներից հետո`երթուղային նոր ցանցի ներդրմանը զուգահեռ, նոր ավտոբուսները կշահագործվեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ