28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Փոփոխվող սահմանադրությամբ կետեր կան, որ կարող են մարդ սպանել

hrant-bagratyan-photolur-2

Փոփոխվող սահմանադրությամբ կետեր կան, որ կարող են մարդ սպանել: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում հայտնեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի զեկույցին:

Հիշեցնենք, որ Վարդան Պողոսյանը հայտարարել էր, որ փոփոխվող Սահմանադրությունը մարդակենտրոն է:

«Ասում եք առաջին Սահմանադրությունն անձակենտրոն էր՝ սա մարդակենտրոն է: Այս  Սահմանադրությամբ կա 48  մարդու իրավունքի, որից 18-ը  սահմանափակում է հասարակական կարգի պահանջով, այդ  թվում անձեռմխելիության իրավունքը»,- հայտարարեց Հրանտ Բագրատյանը և հավելեց, որ հոդված կա, որով կարելի է մարդուն սպանել.«Դուք հանում եք այդ հոդվածը առանց նորը տալու»,- նշեց պատգամավորն ու սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են նոր Սահմանադրությունը համարում մարդակենտրոն:

Վարդան Պողոսյանն անդրադառնալով մարդու իրավունքների սահմանափակմանն՝ ասաց, որ սահմանափակում կա նաև գործող Սահմանադրությունում.«Ընդհանրապես, հիմնականում շատ քիչ իրավունքներ կան,  որոնք սահմանափակման ենթակա չեն»,- ասաց հանձնաժողովի անդամը և հավալեց, որ առաջարկված սահմանադրությունում իրավունքների սահմանափակումները լիովին մնում են ինչպես Եվրոպական կոնվենցիային, այնպես էլ ցանկացած այլ միջազգային փաստաթղթերում ամրագրված սահմանափակումների ծավալի շրջանակներում:

Ձեր մեկնաբանությունը

Անվանարկում և վիրավորանքներ պարունակող մեկնաբանությունները չեն թողարկվի:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ