23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Բարձրացել է ՀՀ միջազգային հեղինակությունը` որպես հուսալի գործընկերոջ

2011 թվականին ՀՀ նախագահն իրականացրել 25 օտարերկրյա այց, Հայաստան է այցելել 7 երկրի ղեկավար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով անցնող տարին` ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

 ԱԺ նախագահի մակարդակով տեղի է ունեցել 8 փոխայցելություն, ՀՀ արտգործնախարարը կատարել է 39 օտարերկրյա այց, իսկ  վարչապետը` տասներկու 12: Հաշվետու ժամանակահատվածում Հայաստան է այցելել 14 արտգործնախարար եւ միջազգային կազմակերպության ղեկավար:

Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է ՀՀ նախագահի առաջին պետական այցը Ռուսաստանի Դաշնություն, որը վերահաստատեց հայ-ռուսական դաշնակցային  հարաբերությունների ամրությունը: Նախարարը շեշտել է, որ խորացվել եւ ամրապնդվել ենավանդական սերտ բարեկամական հարաբերությունները Ֆրանսիայի հետ: Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան Էդվարդ Նալբանդյանը պատմական է որակել:

Նա նշել է նաեւ, որ որակապես նոր մակարդակի է բարձրացվել Հայաստանի գործընկերությունը ԱՄՆ-ի հետ: Արտաքին ոլորտի պատասխանատուն շեշտել է, որ բարձրացել է ՀՀ միջազգային հեղինակությունը` որպես հուսալի գործընկերոջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ