25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Տիկին՝ Վովա չի, այլ պարոն Գասպարյան … /վիդեո/

՛՛Վովային կանչեք հետը խոսամ, ես միայն Վովայի հետ պիտի խոսամ: Ինձի մենակ Վովանա պետք՛՛,-այսօր կառավարության մոտ Երևանի փոխոստիկանապաետ Վալերի Օսիպյանի հետ բանավեճում բղավում էր՝ բանակում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը:

՛՛Տիկին՝ Վովա չի, այլ պարոն Գասպարյան , չի կարելի հանգստացեք՛՛,-փորձում էր կնոջը հանդարտեցնել Օսիպյանը: Իրինա Ղազարյանը սակայն բղավում էր և արդարություն պահանջում:

՛՛Ամոթա լավ էլի Ձեզ հետ նորմալ խոսել չի լինում, չեք ամաչում: Ձեզ հետ դժվարա ու դուք ի վիճակի չեք խոսել՛՛,-ասաց Օսիպյանը:

՛՛Մի ստախոս էլ դուք եք, ես Ձեզ չեմ վստահում՛՛,-Օսիպյանին դիմեց Իրինա Ղազարյանը

Ավելի ուշ Իրինա Ղազարյանը պատմեց, որ օրեր առաջ մի ոստիկան մոտեցել է իրեն և ասել, որ իր տղային սպանել է հրամանատարը: Նույն  պահին՝ ինքը փորձել է պարզաբանում սատանալ ոստիկանից ու աղմուկ է բարձրացել: Հետո երբ փորձել է գտնել ոստիկանին, ասել են, որ նա այլևս համակարգում չի աշխատում:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ