20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սերժին մեղադրելու լիքը բան կա, բայց … 

Վիրտուալ տիրույթը արունակում է սահմանադրական փոփոխությունների ակտիվ քննարկումը: Օգտատեր Վախթանգ Սիրադեղյանը  գրում է.

«Հայեր ջան, Սերժին մեղադրելու լիքը բան կա, բայց հաստատ դա այն չի, ինչ խոսվում է այսօր. «նա մեկ անձի բռնապետությունը փոխարինում է կուսակցակապետության, ինչն ավելի վատ է»: Ոչ, հազար անգամ ոչ, ավելի վատ չի, որովհետև կուսակցապետությունը ենթադրում է որոշումների կոլեգիալ կայացում, ինչը հազար անգամ ավելի լավ է, քան միանձնյա կայացումը: Դա մեկ, և երկրորդ՝ շատ ավելի հեշտ է կուսակցապետության փոխակերպումը նորմալ կառավարման համակարգի, քան միանձնյայի դեպքում, այդ փոխակերպումն էլ հնարավոր է իրականացնել առանց արյունահեղության, ինչը որ տեսականորեն անհնար է միանձնյա կառավարման դեպքում:

Զարմանալի, բայց կուսակցապետությունն ավելի վատ համակարգ են ներկայացնում նրանք, ովքեր որպես քաղաքական գործիչներ պետք է որ ավելի լուրջ փաստարկներ գտնեին ընդդեմ սահմանադրական փոփոխությունների» :

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ