29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանում պանիկա է՝մարդկային լուրջ կորուստներ են տալիս. Արշակ Զաքարյան

1625751_8146523_1441098245

«Ես բանակը միշտ համեմատում եմ երեխայի հետ:Բանակը մեր երեխան է , որին մենք պետք է սիրենք իր թերություններով ու առավելություններով հանդերձ»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց կինոռեժիսոր, սցենարիստ,« Օժանդակ օգնություն սահմամապահներին» նախեձեռնության հեղինակ Արշակ Զաքարյանը:

Զաքարյանը նկատում է, որ բանակի թերությունները պետք է շտկել առանց այդ մասին բարձրաձայնելու: Նրա դիտարկմամբ բարձրաձայնվում են այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել միջանձնային հարաբերությունների հիմքով ու ճիշտ չէ շարունակ բարձրաձայնել միայն վատի մասին.«Վերջին միջադեպը, որը տեղի ունեցավ ուսումնարանում միջանձնային հարաբերությունների վրա:

Ես արդեն չեմ տեսնում այն լրատվամիջոցներին, որոնք խոսեն այն մասին, որ արդեն շատ երկար ժամանակ է մեր բանակի ստեղծման օրվանից, որ միջանձնային հարաբերությունների վրա արտառոց դեպքեր չեն լինում, Փառք Աստծո, աշխատում են հոգեբաններ, սպայական կազմի մեծ փոփոխություններ կան, իրենք զինվորներն արդեն մի քիչ այլ կերպ է մտածոմ բանակի մասին: Դա էլ լրատվամիջոցների աշխատանքի շնորհիվ է, լավ թեմաները սկսել են լուսաբանել»,-նշեց Զաքարյանը:

Զաքարյանը անդրադարձավ նաև մի կարևորագույն հանգամանքի, որը ըստ նրա բավականին խրախուսող է.«Փորձը մեզ ցույց տվեց, որ մեր տղաները գործնական ապացուցեին, որ մեր 18-19 տարեկանները հազար հատ ադրբեջանական բանակի  հատուկ ջոկատայիններ արժեն:  Թշնամու  դիվերսիոն խմբերը  ուղակի չունեն հնարավորություն մեր ժամկետային ծառայողնրին մոլորեցնելու: Ճիշտ է` գողի նման կարողացան, եկան, մեզ կորուստներ տվեցին՝ երկու-երեք հոգի, բաց դա անընդհատական չի, իրենք էլ շատ կորուստներ ունեն, ու դա չեն կարողանում իրենց հասարակությունից թաքցնել: Ես փորձում եմ իրենց ներքին շուկայից ինֆորմացիա քաղել, նրանց մոտ պանիկա է, այնտեղ կոտորվում են` բառիս բուն իմաստով», նշեց կինոռեժիսյորը :

Զաքարյանը փաստեց, որ ոչ ճիշտ մշակված դիվերսիոն գործողությունների արդյունքում հակառակորդը բավականին լուրջ մարդկային կորուստներ է ունեցել:

Ձեր մեկնաբանությունը

Անվանարկում և վիրավորանքներ պարունակող մեկնաբանությունները չեն թողարկվի:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ