28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

“Հայոց արծիվների” երամը Գեղարքունիքում էր

image_12301

Երեկ  “Հայոց արծիվներ”-ի “երամը” վայրէջք կատարեց Գեղարքունիքի մարզում:  Ծովակ, Խաչաղբյուր, Շատվան, Սոթք, Նորակերտ, Փոքր Մասրիկ եւ Գեղամասար գյուղական  համայնքներում բնակիչները աղ ու հացով, զուռնա-դհոլով, մեծ ոգեւորությամբ դիմավորեցին նրանց:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, “Հայոց արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանը, ինչպես միշտ, այս անգամ էլ անդրադարձավ “Հայոց արծիվների” որդեգրած գաղափարախոսությունը:

Գլխավոր Արծիվը  կարեւորեց  հայ մարդու, հայ ընտանիքի եւ ընդհանուր առմամբ հայ հասարակության անմիջական մասնակցությունը հայոց պետականության հզորացմանը:

Կազմակերպության ծրագրային դրույթները` գյուղապահպանությունը, արտագաղթի կանխումը, ՀՀ քաղաքացու արժանապատվության պահպանումը ուղղակի ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսության մասն են:

Խաչիկ Ասրյանը կոչ արեց բոլորին համախմբվել միասնության տանիքի` ազգային բանակի, հայոց նախագահի, Հայաստանի Հանրապետության շուրջը` միշտ ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական լինելու համար:

Կազմակերպության կարգախոսը հենց դա էլ հորդորում է` “Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ”: “Հայոց արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը 7 գյուղական համայնքների միջնակարգ դպրոցներին հատկացրեց նաեւ մարզագույք:

Ի դեպ, երկու տարի առաջ, “Հայոց արծիվների” հիմնադրումից մինչեւ օրս կազմակերպությունը հիմնադրել է 177 մասնաճյուղ-գրասենյակ` Հայաստանի 22 քաղաքային եւ 155 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 25.000 մարդ:

Ի դեպ, “Հանուն ապագայի” քաղաքացիական նախաձեռնության կողմից “Հայոց արծիվները” ճանաչվել է 2011թ-ի ամենաակտիվ հասարակական կազմակերպությունը:

  • Suren
    18-01-2012 02:38:04

    ՈՂՋ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԸ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ 35-ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ՈՂՋՅՈՒՆՈՒՄ, ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄ ԵՎ ՍՐԲՈՐԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ Հ.Հ. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԱՐՔԱ ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ Հ.Հ.Կ. ԱՌԱՋՆՈՐԴԻՆ ԵՎ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ Հ.Հ.Կ.-Ի ՆՎԻՐՅԱԼ ԱՌԱՋՆՈՐԴ (ԳԵԲԵԼՑԻՆ) ԵՎ ԻՆՉՊԵՍ ՁԵՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ Ե ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿՈՒՄ ՃԱԽՐՈՂ ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԻ ԵՐԱՄԻՆ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ