25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երեք հարյուր հոգով ծեծելով սպանել են երիտասարդին /վիդեո/

Ռուսաստանի Ռոսոտվի մարզում 300-հոգանոց ամբոխը ծեծելով սպանել է 22-ամյա հայ երիտասարդին: Նման դաժան ծեծի պատճառ է դարձել ավտովթարը, հայ երիտասարդը մեքենայով հարվածել է մեկ այլ մեքենայի:

Ոստիկանության վարկածով, կիրակի երիտասարդը կորցրել է մեքենայի կառավարումը եւ հարվածել կայանված մեքենաներին, ինչի համար էլ ծեծի է ենթարկվել: Վնասված մեքենաների տերերի անձը հաստատվել է, բոլորն էլ Սինյավսկոե գյուղի բնակիչներ են:

Ինչպես հայտնի է դարձել Газета.Ru-ին, վթարից հետո 22-ամյա Ռաֆայել Խալղաթյանին մեքենայի մեջից հանել են եւ սկսել դաժանաբար ծեծել: Ողբերգությունը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին, կայքը նշում է, որ մեքենայում է եղել նաեւ Ռաֆայելի հայրը` 45-ամյա Սերգեյ Խալղաթյանը:

Հայրը փորձել է պաշտպանել որդուն, ինչի հետեւանքով ծանր հարվածներ է ստացել, սակայն նրան մի ոստիկան կիսամեռ վիճակով հանել է ամբոխից, ինչի հետեւանքով էլ նա փրկվել է:

Փաստի առթիվ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ