19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը Թբիլիսիում վաճառվել է

Հովհաննես Թումանյան

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը Թբիլիսիում, որն ավելի հայտնի է “Վերանտուն” անունով, վաճառվել է:

Տունը վաճառվել է վրացի գործարարին` 25 հազար ԱՄՆ դոլարով: Վերջին ժամանակներում այնտեղ բնակվում էր բանաստեղծի թոռնուհի Ալյոնան, որին ստիպել են ազատել տունը: 1991-ից սկսած` պարբերաբար վեճեր էին ընթանում շինությունը պահպանելու համար:

Տունը կապիտալ վերանորոգման կարիք ունի, որի համար ժամանակին Թբիլիսիի իշխանությունները մասնավոր անհատներից կրեդիտ էին վերցրել, արդյունքում` դրա դիմաց վճարելով տան մի մասի վաճառքով: Սակայն Թբիլիսիի հայկական համայնքի ջանքերի շնորհիվ այդ ժամանակ հաջողվեց ժամանակավորապես կանգնեցնել տան վաճառքի գործընթացը, իսկ հայկական իշխանություններին չհաջողվեց գնել շինությունը:

2001-ից տան սենյակները տարբեր տերեր ունեն:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ