18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լեւոն Սարգսյանը հոգնել է. Իրավունք

Թերթը գրում է, որ ըստ լուրերի` օրերս պատգամավորի` համարյա թե “մշտական տոմս” ունեցող Լեւոն Սարգսյանը` Ալրաղացի Լյովը, իր շրջապատում սրտանց ասել է. “Ախպերներ ջան, ես ոչ մեծամասնականով եմ ուզում պատգամավոր դառնալ, ոչ էլ էն ի՞նչ են ասում` էն միասնական ա, համամիասնական ա, էդ ցուցակով:

Ավելի լավ է, մեր բիզնես գործերով զբաղվենք ու մեծ ախպերների օրինակին հետևենք, քան թե գնանք ու անցավ գլուխներս ցավի տակ դնենք: Մեր փոխարեն ավելի լավ է Աժ մտնեն մարդիկ, ովքեր կարան մի կարգին օրենք գրեն”:

Մեկնաբանության համար թերթը փորձել է դիմել պատգամավորին, սակայն վերջինիս բջջային հեռախոսին պատասխանել է մի երիտասարդ. “Պրն. Սարգսյանը քաղաքում չի, մի 15 օրից զանգեք”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ