19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Բոլորը վրդովված էին, որովհետեւ չթողեց, որ խոսենք”. մարտի 1 զոհերի հարազատների հանդիպումը Պրեսկոտի հետ ավարտվեց

Ինչպես երեկ Henaran. am-ը տեղեկացրել էր, այսօր առավոտյան “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում  կայացել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտի եւ մարտի 1-ի տասը զոհերի հարազատների հանդիպումը: Հանդիպումը տեւել է կարճ` մոտ 25 րոպե:

 “Հիմանականում Պրեսկոտը խոսեց, ասաց` դուք տեղյա՞կ եք ՀՔԾ միջանկյալ զեկույցից: Ասացինք` մենք ծանոթացել ենք ինտերնետից: Հարցրեց, թե առանց Ձե՞զ են կազմել զեկույցը: Ասացինք` այո: Հարցրեց, թե այս 4 տարվա մեջ սպանությունների վերաբերյալ նյութերին ծանոթացե՞լ են: Ասացինք` ոչ: Ձեզ հրավիրե՞լ են ՀՔԾ: Ասացինք` բոլորս միասին` ոչ”,- Henaran. am-ին պատմեց  Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը:

ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողը նշել է, որ զոհերի հարազատների հետ հանդիպումից հետո հանդիպում կունենա ՀՀ գլխավոր դատախազի եւ հանրապետության նախագահի հետ , եւ իր դժգոհությունը կհայտնի այս կապակցությամբ:

 Սարգիս Քլոյանը Ջոն Պրեսկոտի հետ իրենց հանդիպումը “շատ վատ” գնահատեց ու նշեց, որ իրենց բարձրացրած հարցերը Ջոն Պրեսկոտը լսել չի ցանկացել: “Բոլորը վրդովված էին, որովհետեւ չթողեց, որ խոսենք, անգամ մեր փաստաբանները չխոսեցին: Նա ասաց, թե մեր դարդ ու ցավին տեղյակ է , ուղղակի ուզում է իմանալ, միջանկյալ զեկույցը կազմելիս մենք տեղյակ ենք եղել, թե ոչ: Նա միայն իրենն էր ասում, եւ երբ զոհի հարազատն ուզում էր խոսել, նա լռեցնում էր”,-Henaran. am-ի հետ զրույցում շարունակեց Սարգիս Քլոյանը:

Գոռ Քլոյանի հայրը ասաց, որ տասը զոհերի սպանության բացահայտման եւ մեղավորներին պատժելու հույսեր, առանձնապես, չունի. “Ես ասել եւ ասում եմ `կբացահայտվի միայն իշխանափոխությունից հետո”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ