25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Եվս մեկ դիակ է հայտնաբերվել իտալական նավի վթարի արդյունքում /վիդեո/

“Կոստա Կոնկորդիա” նավի վթարի արդյունքում մահացածների թիվը հասել է 7-ի: Այդ մասին հայտնել է “Agence France-Presse”-ը:

Այսօր առավոտյան վթարի վայրում փրկարաարները եւս մեկ մարդու դիակ են հայտնաբերել: 28 մարդ կորած է համարվում: Ավելի վաղ հայտնել էին 6 մահացածների մասին, որոնցից 5-ի ինքնությունը հաջողվել է պարզել:

Նախնական տվյալներով` վթարը տեղի է ունեցել կապիտան Ֆրաչեսկո Սկետինոյի սխալի պատճառով: Նա մեղադրվել է չկանխատեսված սպանության  եւ արտակարգ իրավիճակում սխալ պահվածքի մեջ, մասնավորապես` նավը  մինչեւ ուղեւորների էվակուացիայի ավարտը լքելը:

Ափ դուրս գալուց հետո Սկետինոյին ձերբակալել են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ