19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչո՞ւ Հայաստանում չի էժանանում անշարժ գույքը

Հայաստանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների ծավալը վերջին 2 տարում էապես նվազել է, սակայն անշարժ գույքի գները համեմատաբար կայուն են (անկումը 2-3 % է): Ըստ “Ակցեռն” անշարժ գույքի գործակալության նախագահ Հակոբ Բաղդասարյանի` անշարժ գույքի գների կայունությունը ճգնաժամի պայմաններում պայմանավորված է մի քանի գործոններով:

Նախ` թանկացել է շինանյութը (ամրաններն ու ցեմենտը), հետեւաբար` նոր կառուցվող շենքերի ինքնարժեքը բարձր է ստացվում: Երկրորդ` կառուցապատման ծավալները ճգնաժամից հետո նվազել են, հիմա Հայաստանում ընթանում է միայն “կետային” շինարարություն, հետեւաբար` առաջարկի աճը նվազել է:

Երրորդ` Սիրիայի եւ Իրանի շուրջ լարվածության աճի հետեւանքով այդ երկրների հայ համայնքի ներկայացուցիչները սկսել են հետաքրքրություն դրսեւորել Հայաստանի նկատմամբ, ու հնարավորության դեպքում` ձեռք են բերում անշարժ գույք:

Ըստ Հ. Բաղդասարյանի` առաջիկա 1-2 տարիների ընթացքում անշարժ գույքի գները կմնան կայուն, իսկ այնուհետ կաճեն:

Իսկ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն այն կարծիքին է, որ առաջիկա ընտրությունների ժամանակահատվածում Հայաստանում անշարժ գույքի գները կնվազեն, քանի որ ընտրությունները հանգեցնում են գործարար ակտիվության անկման:

Գ. Մակարյանի խոսքով` անշարժ գույքի գները կայուն են միայն Երեւանում, իսկ հեռավոր մարզերում դրանք էապես նվազել են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ