24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գոլդ համարները չեն փրկի

“Աքիլլես” ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը խոսելով Երեւանում    իրավախախտումների արձանագրման տեսախցիկների ու արագաչափ սարքերի տեղադրման գործընթացից` ասաց, որ ինքը սկզբում մտավախությունն է ունեցել, որ ոչ բոլոր մեքենաների համարները կֆիքսվեն: “Կարծում էի,   հատկապես գոլդ համարների, պաշտոնյաների եւ պատգամավորների  կողմից կատարած խախտումները չեն արձանագրվի, սակայն համոզված եմ, որ  գործընթացն այնպիսին է, որ հնարավոր չէ դա չարձանագրելը”,-ասաց Է. Հովհաննիսյանը:

ՀԿ-ի նախագահի վկայությամբ, խախտում ֆիքսելը մի քանի փուլով  է իրականանում, ինչը նվազեցնում է, այսպես ասած, կոռուպցիոն հնարավորությունները: “Չնայած դրան մտահոգություն կա նաեւ, որ  վարորդները մի բան կմտածեն խախտումը չարձանագրելու համար, օրինակ` համարանիշերը կդարձնեն ոչ լավ տեսանելի”-ասաց  ՀԿ նախագահը:

Ի դեպ, ըստ նրա, երեկ տեսախցիկները 300-ից ավելի խախտումներ են արձանագրել: Դեռ ոչ մի բողոք չի եղել, միայն առաջարկներ են ներկայացվել ՀԿ-ին:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ