20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Կոստա Կոնկորդիա”-ի նավապետին տնային կալանքի են ենթարկել /վիդեո/

Ֆրաչեսկո Սկետինո

Հունվարի 13-ին իտալական Ջիլիո կղզու ափերի մոտ խորտակված “Կոստա Կոնկորդիա” նավի նավապետին տնային կալանքի են ենթարկել: Ինչպես հայտնում է “Reuters” գործակալությունը, նրան արդեն  ազատել են նախնական կալանքից:

Ֆրանչեսկո Սկետինոն, որը մեղադրվում է չկանխատեսված սպանության մեջ, ձերբակալվել էր վթարից մի քանի օր անց: Ափամերձ պահակախմբի հետ Սկետինոյի վարած բանակցություններից պարզ է դարձել նաեւ, որ նա հրաժարվել է վերադառնալ նավ` ուղեւորների էվակուացիային կոորդինացնելու համար` պատճառաբանելով, թե այնտեղ մութ է եւ ոչինչ չի երեւում: Նրանց խոսակցության ձայնագրությունը հրապարակել է “Corriere della Sera” թերթը:

Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, Սկետինոն վթարի վայրից մեկնել է տաքսիով, իսկ էվակուացիայով զբաղվել են անձնակազմի մնացած անդամները:

Վերջին տվյալներով` վթարի արդյունքում մահացածների թիվը հասել է 11-ի, 24-ը` համարվում են անհայտ կորած:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ