29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հանրապետականացրեցին

image_12225

Հունվարի 17–ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Արաբկիր տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ խորհրդի նիստ, որի ընթացքում հանձնվեցին տոմսեր տարածքայինը համալրած նոր կուսակցականներին։

Հանդիպման երկրորդ մասում տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նախագահի և տեղակալների ընտրություն։ Արդյունքում ՀՀԿ Արաբկիր տ/կ խորհրդի նախագահ վերընտրվեց Արմեն Մարտոյանը, տեղակալ՝ Արայիկ Մխիթարյանը և ընտրվեց նոր տեղակալ Աշոտ Մովսիսյանը։ Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև տարածքայինի 2012թ. աշխատանքային ծրագրերի քննարկում և հաստատում։

Հանդիպմանը ներկա էին ՀՀԿ խորհրդի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, ՀՀԿ Արաբկիր տարածքայինի խորհրդի անդամներ։

Henaran.am-ին հաղորդում են ՀՀԿ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ