20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ կանի ՊԵԿ-ը բյուջեն սահուն կերպով լցնելու համար

2012-ի պետբյուջեն ապահովելու համար կան մի նշարք գործոններ, որոնց մեջ հիմնականը տնտեսական աճն է լինելու: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը ու հավելել, որ ըստ նախանշվածի, տնտեսական աճը կկազմի 4 տոկոսից ավելի:

Մյուս գործոնը, Ալավերդյանի խոսքով, հարկային-մաքսային վարչարարությունն է` ուղղված չհարկվող ռիսկային ոլորտների հաշվին հարկային մուտքերի ավելացմանը: Հարկայինեւ մաքսային  ոլորտում տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունները եւս լրացուցիչ , նախնական տվյալներով` շուրջ 14 միլիարդի մուտքեր կապահովեն: Արմեն Ալավերդյանը անդրադարձավ այն հարցին, թե ընտրական տարում ում հաշվին է իրականացվելու այս ամենը:

“Մենք,  գիտակցելով խնդրի կարեւորությունը տարեվերջին նախապատրաստական միջոցառումներ ենք իրականացրել` մեր տարածքային կառույցներին զինելով այն օրենսդրական եւ վարչարարական լծակներով, որոնք հնրավորություն կտան բյուջեի եկամուտների մուտքերը սահուն կերպով ապահովել”,-ասել է ՊԵԿ փոխնախագահը:  Արմեն Ալավերդյանը նշել է, որ ՊԵԿ-ը հանդիպումներ է ունենում հարկ վճարողների եւ առաջին հերթին խոշոր հարկատուների ու ԱԱՀ վճարողների հետ, որոնց հաշվին ընդհանուր առմամբ կատարվում է պետբյուջեի հիմնական մասը:

Արմեն Ալավերդյանը նշել է, որ խոշոր հարկատուները ապահովել են բյուջեի 60 տոկոսը: Ակնկալվում է, որ նույնչափ մուտքեր կապահովեն նաեւ այս տարի: Իսկ ԱԱՀ վճարող շուրջ 3000 հազար ընկերություններ ապահովում են բյուջեի 80 տոկոսը: Ինչ վերաբերվում է փոքր ու միջին բիզնեսին, ՊԵԿ փոխնախագահի խոսքով, այստեղ որոշակի ռիսկեր կան, մասնավորապես այն տնտեսվարողների մոտ,   որոնք իրնեց եկամուտները թաքցնում են:

“Տասնյակ հազարավոր տնտեսվարողներից մենք կառանձնացնեք այն սուբյեկտներին որոնց  մոտ այդ ռիսկերը տեսնում ենք”,-ասել է ՊԵԿ փոխնախագահը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ