23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ռուբեն Հայրապետյանը “Հրազդան” մարզադաշտի հարցը փակված է համարում

“Ես կարծում եմ , որ “Հրազդան” մարզադաշտի հարցը փակված է: Օրերը տաքանալուն պես մենք կսկսենք վերակառուցել մարզադաշտը և պատրաստվել Իտալիայի դեմ խաղին”,- facebook-ի իր պատին նման գրառում է թողել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ 2011 թվականին Երևանի քաղաքապետարանի որոշմամբ “Հրազդան” մարզադաշտի տարհանման գոտում պետք է կառուցվեր առեւտրի կենտրոն: Որոշումը դժգոհություն էր առաջացրել ֆուտբոլասերների շրջանում, իսկ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ կանի ամեն ինչ մարզադաշտը “փրկելու” համար, անգամ “կպառկի էքսկավատորի տակ”: Թեման երկար քննարկումներից հետո, կարծես թե լուծում է ստանում:

Նկատենք, որ Հայրապետյանը նշել էր, որ Հայաստանը հնարավորություն չունի կես միլիոն դոլարանոց ստադիոն կառուցելու, մինչդեռ 10-20 միլիոնով կարող է “Հրազդանը” համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Իսկ “Հանրապետական” մարզադաշտը որքան էլ բարեկարգ է, տարածքն է փոքր:

Հիշեցնենք, որ Հայաստան-Իտալիա հանդիպումը հոկտեմբերի 12-ին է նշանակված:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ