18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԱԽ քարտուղարը դեսպանի հետ քննարկեց Բելառուսի այցի արդյունքները

Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյին:

Անդրադառնալով հունվար ամսին իր գլխավորած պատվիրակության` Բելառուսի Հանրապետություն կատարած այցին` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ իր հանդիպումները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Լեոնիդ Մալցեւի, պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինի, ինչպես նաեւ Բելառուսի ռազմարդյունաբերության պետական կոմիտեի ղեկավարության հետ եղել են առավելապես արդյունավետ եւ մեծապես կնպաստեն մի շարք ոլորտներում հայ-բելառուսական կապերի խորացմանը:

Այս եւ մի շարք այլ հանդիպումների արդյունքում այս տարվա ընթացքում Հայաստան են այցելելու Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղարության, ոազմարդյունաբերական համալիրի ղեկավարության, ինչպես նաեւ գյուղատնտեսության եւ պարենամթերքի նախարարության եւ արդյունաբերության  նախարարության պատվիրակությունները` ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու նպատակով: Ընկերության ներկայացուցչությունը հիմնելու նպատակով` գյուղատնտեսական սարքավորումների եւ տեխնիկայի ոլորտի “Պրոագրոլիզինգ” ընկերության պատվիրակությունը Հայաստան կայցելի արդեն հունվար ամսվա վերջին:

Դեսպանն իր համոզմունքն է հայտնել, որ բելառուսյան այցը նոր թափ կհաղորդի մի շարք ոլորտներում հայ-բելառուսական համագործակցությանը եւ տեղեկացրել, որ իր գլխավորությամբ արդեն իրականացվում են առաջիկայում սպասվող այցերի կազմակերպման աշխատանքները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ