25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Ռուսաստանը պարտվում է Վրաստանին”.Սաակաշվիլի

Մարթվիլիում նոր բժշկական կենտրոնի բացման առիթով իր ելույթում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ Ռուսատանը Վրաստանին պարտվում է գլխավոր` գաղափարական մարտում:

Նրա խոսքով` Վրաստանը զարգանում է արագ տեմպերով, եւ ոչ ոք չի կարող դա կանգնեցնել: “Մենք չունենք նավթ կամ գազ, մենք չենք կառուցում այնպիսի քաղաքներ, ինչպիսիք նրանք կարող են կառուցել, նրանք ունեն ռազմական ուժ, իսկ մենք` գաղափարների, մշակույթի, կրթության եւ քաղաքակրթության ուժ”,- նշել է Սաակաշվիլին:

Նախագահը հպարտությամբ է նշել, որ իրենք մոռացել են “հումանիտար օգնություն” հասկացությունը այն դեպքում, երբ 90-ականներին դա ամենահայտնի եզրույթն էր, չնայած օգնության անվան տակ ստացած ժամկետանց դեղամիջոցների եւ հնացած սարքավորումների համար դեռ ստիպված էին “շնորհակալության ծիսական պարեր պարել”:

Եվրոպական ստանդարտներին համապատասխան բժշկական նոր կենտրոնի ստեղծման համար ներդրվել է 1,2 մլն դոլար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ