25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Եթե Մաշտոցը տեսներ Պուգաչովային, նրա հետ մերձենալու ցանկություն չէր ունենա” . Հախվերդյանը չի ուզում “կնիկ” մշակույթի նախարար /վիդեո/

Երգահան Ռուբեն Հախվերդյանն իրեն է տեսնում ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում: Այդ մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Նա ասաց, որ եթե այդ պաշտոնն իրեն առաջարկեն, շատ բան կփոխի եւ առաջին հերթին`մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին տրված շքանշանները հետ կվերցնի ու կվերադարձնի տվողին:

“Կոռուպցիոն համակարգում, եթե նույնիսկ ես նշանակվեմ մշակույթի նախարար, ես էլ պիտի լափեմ, որովհետեւ, եթե ես գնամ ու չլափեմ, ինձ դուրս կհանեն”,-հայտարարեց Ռուբեն Հախվերդյանը: Այնուհետ երգահանը հարցադրում արեց թե ի՞նչ պարտադիր է, որ նախարարը “կնիկ” լինի: Հախվերդյանի խոսքով, մշակույթի նախարարը կարող է նաեւ “կին” լինել:

Ռուբեն Հախվերդյանը աբսուրդ է համարում այն, որ “Մեսրոպ Մաշտոց” շքանշան է հանձնվում ռուս երգչուհի Ալլա Պուգաչովային։ “Մեսրոպ Մաշտոցը մեր սրբերի շարքում է դասվում, իսկ Ալլա Պուգաչովան ոչ միայն նողկալի երգչուհի է, պոպսայի հիմնադիր, այլեւ բարոյապես շատ կայուն երեւույթ չէ, որ ասենք, Մեսրոպ Մաշտոցի նման սուրբը կախվի նրա, կներեք,  կրծքավանդակին”,-նշել է Ռուբեն Հախվերդյանը ու հավելել, որ եթե Մաշտոցը տեսներ Ալլա Պուգաչովային, “նրա հետ մերձենալու ցանկություն չէր ունենա”:

http://youtu.be/6EbL3iGpSWE

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ