20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հատված անտառները կվերականգնվեն

2011 թվականին արձանագրվել է ապօրինի հատման 2 հազար 425 դեպք, 2010-ի` 2 հազար 520 փոխարեն: Այս մասին ասաց “Հայանտառ” ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը:  Ըստ նրա` Ամանորին ապօրինի հատման միայն մեկ դեպք է գրանցվել Ջաջուռում` կտրվել են 28 սոճիների գագաթները: Կարգազանցներն էլ հայտնաբերվել են:

Գլխավոր անտառապահի խոսքով, վերջին 20 տարում  Հայաստանի անտառները շատ են տուժել: Բայց չկա չարիք առանց բարիքի, եւ որոշ տեղեր, մասնավորապես Գուգարքի տարածաշրջանում կտրված անտառի փոխարեն եիրտասարդ անտառ է բարձրանում:

Խոսելով Թեղուտի խնդրի մասին, ապա ըստ Ռուբեն Պետրոսյանի, դրանց տեղը ավելի շատ ծառեր են տնկվելու: “Vallex”-ը, ըստ անտառապետի,  պարտավոր չէ  հատված տարածքներում նոր անտառներ հիմնել, բայց  այնուամենայնիվ նախատեսվել է վերականգնել 357  հա անտառային տարածք, որից 220 հա  արդեն  ծառապատված է ընկերության   կողմից:

“Անտառների պաշտպանության համար տեխնիկական, ֆինանսական մի շարք միջոցառումներ են հարկավոր, նաեւ  մասնագետների վերապատրաստում եւ  անտառավերականգման ծրագրերը պիտի շատանան”,- նշեց նա:

Նախորդ տարի, գլխավոր անտառապետի տեղեկացմամբ,  810 հա անտառային տարածք է հրդեհվել:  Դրանց պատճառը  հիմնականում գյուղացիների կողմից  հողատարածքների  այրումն է: Գլխավոր անտառապահը  խոսեց նաեւ անտառվերահսկողության ոլորտում օրենքի անկատարության, անտառներ վերականգմնան եւ միջազգային կառույցների հետ համագործակցության մասին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ