20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ընտրական տարում ստուգման ենթակա կազմակերպությունների սուբյեկտիվ ստուգումները պատմության գիրկն են անցել. ՊԵԿ

 “Ընտրական տարում ստուգման ենթակա կազմակերպություններին սուբյեկտիվ կարգով ընտրելն ու ստուգում իրականացնելը պատմության գիրկն է անցել: Ստուգման ենթակա կազմակերպությունների ցանկը հրապարակվել է: Դեկտեմբերի 1-ի դրույամբ ստուգումներ կիրականացվեն բացառապես 3800 կազմակերպություններում”,-այսօր լրագորղենրի հետ հանդիպմանը հավաստիացրել է ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը:

ՊԵԿ փոխնախագահը , միեւնույն ժամանակ նշել է, որ  եթե նոր հանգամանքներ ի հայտ գան, որեւէ կազմակերպության շրջանառության եւ եկամուտների մասին, եւ ՊԵԿ-ը ՀՀ վարչապետին հիմնավորի, որ տվյալ կազմկերպությունը թաքցնում է  շրջանառությունը, ապա միայն վարչապետի որոշման հիման վրա հնարավոր կլինի ստուգում իրականացնել այն կազմակերպությունների մոտ, որոնք ցանկում չեն ընդգրկվել:

Ցանկն ընտրվել է  կառավարության սահմանած չափանիշների հիման վրա: Կազմակերպություններին ընտրել է  համակարգիչը, ըստ ռիսկերի ցուցանիշների: ՊԵԿ փոխնախագահը հարկ վճարողներին հորդորում է կատարել հարկային պարտավորությունները եւ չհայտնվել ռիսկային կազմակերպությունների ցանկում:

ՊԵԿ  փոխնախագահը նաեւ նշեց, որ այդ ցանկում չընդգրկված կազմակերպությունները մաքսային ու հարկային մարմինների հսկողության լրացուցիչ գործիքներից զերծ են մնում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ