24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ջրծաղիկից մահացած զինվորի գործով կա ձերբակալված.սպասվում են նոր ձերբակալություններ

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ձերբակալվել է Հայաստանի ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ Մինաս Մկրտչյանը: Մեր աղբյուրները նշում են, որ պատճառը` անցած տարվա դեկտեմբերի 30-ին  ջրծաղիկից մահացած  ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի նկատմամբ ցուցաբերած անտարբեր վերաբերմունքն է: Մեր տեղեկություններով, սպասվում են նոր ձերբակալություններ:

Հիշեցնենք, որ  պաշպանության նախարար Սեյրան Օհանյանը զինծառայողի  հարազատներին խոստացել է անաչառ քննություն: Երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու նպատակով ստեղծված է բժիշկների անկախ հանձնաժողով, եւ ինչպես Henaran.am-ին ասել էր հանձնաժողովի նախագահ Բենիկ Հարությունյանը, պատճառները պարզ կլինեն մի քանի օրից:

Նշենք, որ ըստ հարազատների, Հայկի հայրը խնդրել է  հոսպիտալի բաժանմունքի վարիչ Մինաս Մկրտչյանին, նույնիսկ “պաղատել է՝ ցավից գալարվող  երեխային տեղափոխել ինֆեկցիոն, սակայն վերջինս կոպտել եւ  առարկել է”:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ