29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Էլի կրակոց Երեւանում. ինչուների պատասխանը ով է տալու

image_12190

Փառք Աստծո, զուտ հրաշքով է, որ Արաբկիրի  Տիգրանյան փողոցում   հունվարի 17-ին, օրը ցերեկով` ժամը 16:30-ի սահմաններում, տարբեր հրազեններից արձակված բազմաթիվ կրակոցների հետեւանքով որեւէ անմեղ անձ չի զոհվել, ինչպես դա տեղի ունեցավ 2006 թ. հունիսին Սեդրակ Զատիկյանի սպանության ժամանակ:

Այն ժամանակ ինքնաձիգից արձակված կրակոցներից մահացավ պատահական անցորդ, 1969 թ. ծնված Կարինե Սարգսյանը:

Որքան էլ դա, մեղմ ասած, ցավալի է ու տխուր, բայց մտորելու առիթ իսկապես կա: Դատեք ինքներդ. հանցագործության մասնակիցների ցինիզմը, հանդգնությունը, սանձարձակությունն ու լկտիությունն այն աստիճանի են եղել, որ ոչ թե Երեւանից դուրս, այլ, շրջապատի, հասարակության նկատմամբ ծայրահեղ արհամարհական վերաբերմունք դրսեւորելով, հենց մայրաքաղաքի մեծ կենտրոնում են սկսել հաշվեհարդարը:

Միմյանց հայհոյելով, տուրուդմփոցով չբավարարվելով, առնվազն չորս զենքից կրակել են իրար վրա եւ ոչ միայն. կրակոցների հետեւանքով վնասվել են ՙ”ՆԻԿՕ” -ի պատուհանի ապակիները, իսկ ժամը եղել է աշխատանքային, այսինքն` խանութի սրահում կարող էին վիրավորվել կամ մարդիկ: Բնականաբար հարց է առաջանում` որտեղի՞ց նրանց այդ հանդգնությունը, եթե ոչ անպատժելիության, ինչ-որ արտոնյալ լինելու զգացումից:  Տարածված լուրերի համաձայն` ըստ մամուլի, վիճաբանությունը տեղի է ունեցել ոչ թե “շարքային մահկանացուների”, այլ “ՆԻԿՕ” կահույքի խանութների ցանցի տիրոջ եւ “Դավիդով” ընկերության սեփականատերերի հարազատների միջեւ:

Փաստն այն է, որ այդ զինված բախման մասին ոստիկանությունն ամենաուշը ժամը 16:50-ին է իրազեկվել, այսինքն` ոչ երեկոյան կամ գիշերը, սակայն ՀՀ ոստիկանությունը դեպքի մասին համառոտ տեղեկատվությունը տարածեց միայն մեկ օր անց` հունվարի 18-ին:

Ոստիկանության տարածած տեղեկատվությունից ենթադրելի է, որ “ՆԻԿՕ” ՍՊԸ-ի նախագահը իրավապահներին իր իմացածի սոսկ չնչին մասն է ասել, մասնավորապես չի հայտնել վիճաբանության, բախման բուն պատճառը: Այդ կապակցությամբ ասել է միայն, որ մի քանի երիտասարդներ փորձել են մտնել “ՆԻԿՕ” կահույքի սրահ, սակայն ինքը թույլ չի տվել, որից հետո երիտասարդները սրահի դիմաց վիճաբանել են իր եղբորորդու հետ:

Իսկ ինչո՞ւ թույլ չի տվել, որ նրանք կահույքի սրահ մտնեն, նշված ՍՊԸ-ի նախագահը երիտասարդներին չի՞ սիրում… Եվ պարզ չէ՞, որ  “ՆԻԿՕ” ՍՊԸ-ի նախագահը նրանց նախապես ճանաչել է, բախման երկու կողմերի միջեւ ավելի վաղ ծագած խնդիրներ են եղել:

Չենք զարմանա, եթե առաջիկայում պարզվի, որ խնդիրներն ինչ-ինչ  շահերի, փողի հետ են կապված եղել: Իհարկե, հնարավոր է նաեւ, որ ՍՊԸ-ի նախագահը ասած լինի բախման բուն պատճառը, բայց ոստիկանությունը նախընտրած լինի հասարակությունից դա առայժմ թաքցնել:

Եվս մեկ կարևոր արձանագրում կատարենք. չնայած ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման և կամովին հանձնման համար իրավապահների գործադրած ջանքերին, այդ ուղղությամբ աշխատանքները դեռ խիստ անբավարար են. Հայաստանում հսկայական քանակության ապօրինի հրազեն կա, որը, ինչպես դառը փորձն է ցույց տալիս, վաղ թե ուշ, կրակում է:

 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ