20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

էլ ով, եթե ոչ նախագահը … /վիդեո/

Արդեն չորս  օր է, ինչ ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել  6 տարի բնակարանների սպասող խաբված բնակիչները:

Նրանց խոսքով պապենական տները քանդել են, խոստացել են բնակարան, կնքել են պայմանագրեր, բայց չեն գտնում այդ կազմակերպության ներկայացուցիչներին:

Ի դեպ, նրանք նաեւ պարզել են, որ նույն  բնակարանի տարածքը  վաճառված է մի քանի հոգու:

Պայմանագրեր  բնակիչների հետ կնքել են տարբեր կազմակերպություններ` “Գրանդինվեստ”, “Գապբնակշին”, “Նարեկ-Դավիթ” եւ այլն: “Բայց աբսուրդը էն ա, որ այդ կազմակերպությունների նախագահը Գագիկ Պապոյանն ա: Չենք գտնում չկա, երբ ուզում գալիս ա Հայաստան, ու արագ գնում ա”,-ասացին բողոքավորները: Դիմել են տարբեր ատյանների, բայց սայլը տեղից չի շարժվել:

“Մեզ համար սիրուն չի, որ գանք էստեղ նստենք, բայց էլ ով, եթե ոչ նախագահը կկարողանա մեզ օգնել: Ախր ձրի չենք ուզում, մեր իրավունքն ա, մենք վճարել ենք դրա համար”,-ասում են նրանք:

Բնակիչները հավատում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը կկարդա իրենց նամակն ու կարձագանքի:

Henaran.am-ը կփորձի առաջիկայում նախագահականից պարզաբանումներ ստանալ խնդրի վերաբերյալ:

http://youtu.be/tYa_mqIJ4a0

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ