29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Գվարդիոլայի սաները ծննդյան նվեր մատուցեցին մարզչին /վիդեո/

image_12180

Հունվարի 18-ին կայացած Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի  առաջին հանդիպմանը Մադրիդի Ռեալն ու Բարսելոնան դարձյալ ֆուտբոլային հաճելի պահեր պարգեւեցին երկրպագուներին: Պայքարը չափազանց գրավիչ էր եւ լարված:

Էլ-Կլասիկոյում հանդիպման հաշիվը բացվեց խաղի  11-րդ րոպեին, թեեւ խաղի առաջին րոպեներին առավել ակտիվ էր Բարսելոնան: Կրիշտիանու Ռոնալդուն ստանալով Բենզեմայի փոխանցումը, կտրուկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը:

Երկրորդ խաղակեսի 49-րդ րոպեին Բարսելոնան արդյունավետ օգտագործեց  անկյունային հարվածի իրավունքը: Տանտերերի պաշտպանների հսկողությունից դուրս մնացած  Կառլես Պույոլը ճիշտ խաղարկեց Չավիի օդային հարվածը տանտերերի դարպասին եւ գլխի հարվածով գրավեց  Իկեր Կասիլյասի դարպասը:

Հանդիպման 77-րդ րոպեին Լիոնել Մեսսին գեղեցիկ փոխանցում արեց մրցակցի տուգանային հրապարակում հայտնված Էրիկ Աբիդալին, ով վարպետորեն գրավեց Ռեալի դարպասը:

Այսպիսով, Խոսեպ Գվարդիոլայի սաները Ռեալի դաշտում գրանցեցին հաղթանակ` 2-1 հաշվով: Ի դեպ, նշենք, որ երեկ Բարսելոնայի սաները ծննդյան նվեր մատուցեցին իրենց մարզչին: Գվարդիոլան դարձավ 41 տարեկան:
http://youtu.be/XK_nsKaZgPg

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ