20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ֆրանսիայի Սենատի հանձնախումբը մերժել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի`Սենատի հանձնախումբը մերժել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` պատճառաբանելով, թե այն հակասում է Սահմանդրությանը:

Սենատորներից 23-ը կողմ են քվեարկել օրինագծին, 9-ը` դեմ, եւս 8-ը` ձեռնպահ են մնացել:

Սակայն, դիտորդները կարծում են, որ երկուշաբթի օրը սենատորների մեծամասնությունը հավանություն կտա օրինագծին` չնայած այս որոշմանը: Օրինագծի ընդունման սկզբունքային համաձայնությունն արդեն կայացել է ընդդիմության եւ իշխող կուսակցության միջեւ, հակասությունները վերաբերում են միայն պառլամենտականների անհատական վերաբերմունքին:

Եթե Սենատը վերջնականապես հավանություն տա օրինագծին, առաջիկայում այն օրենքի ուժ կստանա:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ