21 Մարտի, Հինգշաբթի, 2019

Սեյսմիկ իրավիճակը

image_12174
Հունվարի 12-ից մինչև 18-ը ՍՊԱԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 6 երկրաշարժ: Հունվարի 13-ին Թուրքիայի Խորասան քաղաքից 16 կմ հարավ-արևելք տեղի է ունեցել 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որին հաջորդ օրը հետևել է 4 բալանոց ցնցում: Հունվարի 15-ին Ադրբեջանի Գյանջա քաղաքից 27 կմ հարավ-արևմուտք և Թուրքիայի Ալաշկերտ քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք գրանցվել է 3 բալ ուժգնությամբ 2 ստորգետնյա ցնցում:

Նույն ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն է գրանցվել հունվարի 17-ին Թուրքիա-Վրաստան սահմանային գոտում` Արդահան քաղաքից 39 կմ հյուսիս-արևելք: Հունվարի 16-ին Իրանի Խոյ քաղաքից 40 կմ հյուսիս-արևմուտք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունն էր 4 բալ:

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է երկու ուժեղ երկրաշարժ: Երկուսն էլ տեղի են ունեցել հունվարի 15-ին Անտարկտիկայում, ունենալով 6.6 և 6.2 մագնիտուդ ուժ:

Henaran.am-ին ՀՀ ԱԻՆ “ՍՊԱԾ” գործակալությունից

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ