29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ես տեղյակ չէի … Մարգար Օհանյանը դատական նիստից հետո խոսեց լրագրողների հետ /վիդեո/

image_12169

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը: Նկատենք, որ նա ինչպես միշտ այս անգամ էլ դատական նիստերին ներկայացել էր մարտական տրամադրությամբ: Նույնիսկ դատական նիստի վերջում նա փորձում էր իր դիտարկումները անել հաջորդ նիստը նշանակելու վերաբերյալ:

Ավարտից հետո մինչ դահլիճից դուրս գալը Մարգար Օհանյանը հասցրեց զրուցել լրագրողների հետ:  “Ժողովուրդ, ես լավ եմ զգում ինձ , լավ են նայում, էլ ինչ ասեմ: Ինչ ասում են այս մարդիկ, ինձ հետ կապ չունեն:

Ես տեղյակ չէի”,-ասաց ՃՈ նախկին պետը: Նա միաժամանակ ասաց, որ հավատում է արդարությունը եւ հավանաբար ինքը կարդարացվի:

Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պետությանը մեծ չափերի  վնաս հասցնելու մեջ, մասնավորապես յուրացնելով մեծ քանակությամբ բենզին: Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքները:

Դատավարության այլ մանրամասները կներկայացնենք քիչ հետո:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ