25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Էրդողանը զերծ է մնացել Հրանտ Դինքի գործով մեկնաբանություններից

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը թուրքական “Kanal D” հեռուստաընկերության եթերում խոսել  է Հրանտ Դինքի սպանության գործով ստամբուլյան դատարանի որոշման մասին:

Որոշումը դեռեւս պետք է քննարկվի Վճռաբեկ դատարանում: Վարչապետը նշել է, որ Վճռաբեկ դատարանը կարող է այլ որոշում կայացնել, այդ պատճառով էլ առայժմ կարիք չկա մեկնաբանություններ անել:

“Հավատում եմ, որ այս գործի վերաբերյալ արդար որոշում կկայացվի”,-ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Դինքի գործով ցմահ բանտարկության է ենթարկվել Յասին Հալալը, իսկ Էրհան Թունջելը 10 տարվա ազատազրկման է ենթարկվել: Դինքի ընտանիքի անդամներն ու փաստաբանները հայտնել են, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը: Նրանք կարծում են, որ դատարանն այդ վճիռը կայացնելով` քողարկում է իրական մարդասպաններին:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ