19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վրացի գործընկերը պատասխանեց Հայաստանի ԱԺ փոխխոսնակին

ԱԺ փոխխոսնակ Փրիդոն Թոդուա

Վրացական  “Պիրվելի” լրատվական գործակալությունը հունվարի 18-ին իր երեկոյան թողարկման մեջ նշել է, որ Վրաստանի ԱԺ փոխխոսնակ Փրիդոն Թոդուան վճռականորեն հերքել է “Новости-Армения”-ի կողմից տարածված տեղեկատվությունը, թե Բաքվում գտնվելով ինքը հայտարարել է, որ “Վրաստանը եւ Ադրբեջանը կվերադարձնեն բռնագրավված տարածքները, որովհետեւ այդ իրենց հողերն են”:

“Պիրվելի”-ի հետ հարցազրույցում Փ. Թոդուան, մասնավորապես, հայտարարել է. “Ես նման բան չեմ ասել: Մենք համատեղ հարցազրույց ենք տվել տեղական լրատվամիջոցներին, սակայն նշյալը ես չեմ ասել: Ես շահագրգռված եմ, որ Վրաստանը լինի միասնական, իսկ մյուս երկրների հիմնախնդիրներին ես չեմ միջամտում”:

“Պիրվելի”-ին “հիշեցնում է”, որ “Новости-Армения”-ն հրապարակել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Է. Շարմազանովի հայտարարությունը, որտեղ վերջինս վրաց գործընկերոջ խոսքերը գնահատել է որպես “ոչ կոռեկտ”, “իրականությունից հեռու եւ անհեթեթ”: Այնուհետեւ, վրացական գործակալությունը մեջ է բերում Է. Շարմազանովի` այդ կապակցությամբ արված ամբողջ հայտարարությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Է. Շարմազանովն իր վրացի գործընկերոջը խորհուրդ էր տվել ծանոթանալ իր ժողովրդի պատմական ավանդությանը` “Քարթլիս Ցխովրեբային”, որտեղ հստակ նշվում է, թե ովքեր են այս տարածաշրջանի բնիկ ազգերը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ