19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Pink Floyd”-ի Ռոջեր Ուոթերսն ամուսնացել է 4-րդ անգամ

“Pink Floyd” խմբի նախկին բասիստ Ռոջեր Ուոթերսը ամուսնացել է իր սիրելիի` դերասանուհի եւ ռեժիսոր Լորի Դերնինգի հետ: Ինչպես գրում է  “New York Post”-ը, ամուսնական համեստ արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքում` 6 հյուրերի մասնակցությամբ:

68-ամյա  երաժիշտի ամուսնության մասին առաջինը հայտնել է դիջեյ Հովարդ Սթերնը` իր ռադիոշոուի ժամանակ:

Ուոթերսը եւ Դերնինգը նշանվել էին 7 տարի առաջ: Ամուսնանալու նրանց մտադրության մասին հայտնի դարձավ 2011-ի նոյեմբերին:

Սա Ուոթերսի 4-րդ ամուսնությունն է: Նախորդ ամուսնություններից նա 3 երեխա ունի:

Նորապսակներն ամուսնական ճամփորդության չեն մեկնի, քանի որ երաժիշտը ծրագրված ելույթներ ունի: Նրանք կմեկնեն Ավստրալիա, որտեղ էլ Ուոթերսը մի քանի համերգ կունենա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ