25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գեւորգ Կոստանյանը գլխով է պատասխանատու

“Ինձ համար, որպես քաղաքացի, որեւէ տարբերություն չկա, թե հանցագործը որ հոդվածով կդատվի, բայց, որպես դատախազ, ես գլխով պատասխանատու եմ ցանկացած որակման համար”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ են զինված ուժերում արձանագրված մահվան դեպքերի փաստով քրեական գործերը, որպես կանոն  հարուցվում ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հոդվածով, այլ ոչ սպանության, ասել է ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը:

Զինդատախազը հայտարարել է, որ պատրաստ է հենց նույն վայրկյանին հրաժարական տալ, եթե պարզվի, որ բանակում տեղի ունեցած մահվան ելքով դեպքերը սպանության փոխարեն ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու դեպք են որակվել:

“Գտեք մեր երկրում և երկրից դուրս ցանկացած իրավաբանի, պաշտոնապես եմ ձեզ հայտարարում, եկեք-քննարկենք ցանկացած որակում: Եթե  լինի մի դեպք, որը սպանություն է, ինքնասպանություն է որակվել կամ ինքնասպանության հասցնել է որակվել, ես այդ վայրկյանին հրաժարական կտամ: Չի կարող լինել այդպիսի դեպք, այդպիսի բան անհնար է ”,-ասել է Գեւորգ Կոստանյանը:

Գեւորգ Կոստանյանը նշել է նաեւ, որ նախաքննության ընթացքում ցանկացած գործ, հանգամանքներից ելնելով, կարող է վերաորակվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ