25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղարը Հայաստանում է

Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մեյբուսը այսօր Երեւանում հանդիպում ունեցավ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության ընդլայնման հնարավորությունները եւ տարածաշրջանային ու համընդհանուր անվտանգությանը վերաբերող հարցեր:

Ռազմածովային ուժերի քարտուղար Մեյբուսն իր խորը գնահատանքը հայտնեց  Աֆղանստանում իրականացվող առաքելությանը եւ Կոսովոյի խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ: Նա նաեւ անդրադարձավ պաշտպանական բարեփոխումների, խաղաղապահ գործողությունների եւ ուսուցումների, ինչպես նաեւ արհեստավարժ կրտսեր սպայական կազմի ձեւավորման կարեւորությանը:  Քննության առնվեց նաեւ Եվրոպայում ԱՄՆ ծովահետեւակային ուժերի  Սեւծովյան ռոտացիոն ուժերի շրջանակում իրականացվող համագործակցությունը:

“Շնորհակալ եմ հայ ժողովրդին ջերմ ընդունելության ու հյուրընկալության համար,  – ասաց Ռազմածովային ուժերի քարտուղար Մեյբուսը, – մենք կարեւորում ենք Հայաստանի հետ մեր գործակցությունը եւ իմ այս այցը փաստում է հարավկովկասյան տարածաշրջանի  կարեւորությունը”:

Ռեյ Մեյբուսը Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի 75-րդ քարտուղարն է: Որպես ռազմածովային ուժերի քարտուղար նա ղեկավարում է ամերիկյան նավատորմի եւ ծովահետեւակային կորպուսի գործունեությունը, պատասխանատու է 150 միլիարդ ԱՄՆ դոլարից ավել կազմող բյուջեի ու շուրջ 900.000 հոգի կազմող անձնակազմի համար: Ռեյ Մեյբուսն այս պաշտոնում նշանակվել է նախագահ Օբամայի կողմից 2099թ.-ին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ