29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ԲՀԿ-ն գաղափարական ուժ չէ. ՀԱԿ անդամ

image_1317

“ Ես չեմ համարում, որ ԲՀԿ-ն գաղափարական ուժ է, բոլորին հայտնի է, թե ինչու է ստեղծվել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն է արել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր , ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

“Ես բացարձակ վատ չեմ զգում, երբ փորձում են մեզ միավորել, բայց ես չեմ համարում, որ ԲՀԿ-ն ընդգծված քաղաքական ուժ է: ԲՀԿ-ն հնարավորություն ունի լրջագույն քաղաքական միավոր դառնալու”,-նկատել է նա եւ հավելել, որ եթե ԲՀԿ-ն չգիտակցի սա, ապա որպես քաղաքական միավոր կհայտնվի ՕԵԿ-ի կողքին:

Անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին շրջանառվող տեղեկություններին, ՍԴՀԿ ատենապետն ասել է, որ դեռ որևէ համագործակցություն գոյություն չունի: Միեւնույն ժամանակ նա նշել է, թե  չկան հավերժ թշնամիներ և բարեկամներ եւ այն քաղաքական ուժերը, ովքեր պատրաստ են պայքարել, կարող են լինել ՀԱԿ-ի դաշնակիցը:

Ինչ վերաբերվում է նախագահական ընտրություններին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրվել-չառաջադրվելու մասին հարցին, Լյուդմիլա Սարգսյանն ասել է, որ ՀԱԿ-ում բոլորն այն կարծիքին են, որ Կոնգրեսը պետք է ունենա սեփական թեկնածու, իսկ Տեր-Պետրոսյանից բացի այլ թեկնածուի հարց չի քննարկվել:

ՍԴՀԿ ատենապետի խոսքով, կառաջադրվի, թե ոչ, Լևոն Տեր-Պետրոսյանը կհայտարարի ՀԱԿ հանրահավաքի ժամանակ: Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումն, ըստ նրա,  “փոթորիկ” և լուրջ վտանգ է իշխանության համար: Ըստ ՀԱԿ պատգամավորի, գործող իշխանությունը չի վայելում ժողովրդի վստահությունը, իսկ Սերժ Սարգսյանը, նրա խոսքով, կարող է պայքարել միայն երկրորդ կամ երրորդ տեղի համար:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ