25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչո՞վ է պայմանավորված ՀԱԿ-ի համակ ուշադրությունը ԲՀԿ-ի ցանկացած որոշման վրա. Նաիրա Զոհրաբյանը` Լյուդմիլա Սարգսյանին

“Ես աշխատում եմ հատկապես կին պատգամավորների չհակադարձել, եթե իհարկե, չկա դրա խիստ անհրաժեշտությունը, բայց այս դեպքում տիկին Սարգսյանն ուղղակիորեն որեւէ քննադատության չենթարկվող գնահատական է հնչեցրել”,-Henaran.am-ի հետ զրույցում այսօր ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով ԱԺ ՀԿԱ խմբակցության պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հայտարարությանը, թե ԲՀԿ-ն գաղափարական քաղաքական ուժ չէ:

“Եթե ինչպես տիկին Սարգսյանն է պնդում, ԲՀԿ-ն չլիներ քաղաքական ուժ, եթե ինչպես ինքն է ասել, չլիներ կայացած քաղաքական ուժ, որը դեռ շանսեր ունի  կայանալու, ըստ տիկին Սարգսյանի, այդ դեպքում ինչո՞վ է  պայմանավորված ողջ  քաղաքական դաշտի, այդ թվում նաեւ այն քաղաքական միավորի,  համակ ուշադրությունը ԲՀԿ-ի ցանկացած որոշման վրա, որը ներկայացնում է տիկին Սարգսյանը,  ինչո՞վ է պայմանավորված այդ սպասումը, թե ի վերջո, ինչ կորոշի ԲՀԿ-ն առաջիկա նախագահական ընտրություններին  ընդառաջ, եթե , ինչպես տիկին Սարգսյանն է որոշել, ԲՀԿ-ն կայացած քաղաքական եւ գաղափարական ուժ չէ”,- ՀԱԿ պատգամավորին հարց ուղղեց Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը , ինչպես ինքն ասաց, զուտ բարեկամաբար խորհուրդ է տալիս Լյուդմիլա Սարգսյանին  չհնչեցնել  սթափ տրամաբանության մեջ չտեղավորվող գնահատականներ:

ԲՀԿ-ական պատգամավորը համոզմունք հայտնեց, որ ՀԱԿ անդամնը ներկայացրել է իր անձնական գնահատականը.”Ես դրանում միանշանակ վստահ եմ, դա տիկին Սարգսյանի անձնական մոտեցումն է,  թե ինչու եմ միանշանակ համոզված, թույլ տվեք ավելին չասել”:

Henaran.am-ի  հարցին թե ինչպե՞ս է պատկերացնում տիկին Զոհրաբյանը համագործացությունը մի քաղաքական ուժի հետ, որի անդամը նման որակում է տալիս իր կուսակցությանը, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ խորհրդարանական կամ այս կամ այն նախագծի շուրջ համագործակցությունը այս կամ այն գործչի անձնական տեսակետով կամ վերլուծությամբ չի պայմանավորում:

“Ցանկացած քաղաքական ուժի, այդ թվում թե “Հանրապետական”-ի, թե ՀԱԿ-ի կամ ՀՅԴ հետ մենք կարող ենք ունենալ համագործակցության եզրեր եւ այդտեղ բացառապես չպետք է պայմանավորենք, թե տվյալ ուժերի այս կամ այն գործիչներն ինչ հայտարարություն են հնչեցրել, որին մենք համաձայն չենք”,-նշեց Նաիրա Զոհրաբյանն ու հավելեց, որ նման դեպքերում ԲՀԿ-ի արձագանքը չի ուշանում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ