18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի՞նչ են խոստացել սպանության մեջ մեղադրվող Լեդի Հակոբի եղբորորդուն

 

Ստեփան Հակոբյան

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, նախաքննության մարմնին հրաժարվում է ցուցմունքներ տալ Երեւանում անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին ձերբակալված եւ ոստիկանություն բերման ենթարկված, 1978 թ. ծնված Ստեփան Հակոբյանը` ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբորորդին:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ աշխատակիցները ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով 2006 թվականից հետախուզվող Ս. Հակոբյանին Կիեւյան կամրջի վրա կանգնեցրել էին այն ժամանակ, երբ նա վարելիս էր եղել հոր` Սիմոն Հակոբյանի “Lexus” մակնիշի 04 XX 600 պետհամարանիշի ավտոմեքենան: Մալաթիայի շուկայի տիրոջ “գոլդ” համարներով այդ ավտոմեքենան հայտնի էր Երեւանի գրեթե բոլոր ճանապարհային ոստիկաններին:
 Ս. Հակոբյանը մասնավորապես մեղադրվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` նշված համայնքի ավագանու անդամ, ԵԿՄ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու, կազմակերպելու մեջ:

2006 թ. հունիսի 22-ին կատարված այդ սպանության զոհ դարձավ նաեւ պատահական անցորդ, 37-ամյա Կարինե Սարգսյանը, որը երեք երեք երեխայի մայր էր:
Ս. Հակոբյանին ինչ-որ մեկը հավանաբար խոստացել կամ հուսադրել է, որ եթե ցուցմունք չտա ու խուսափի քննությանը թեկուզ փոքր-ինչ նպաստող ինչ-որ բան ասելուց, գործերը լավ են գնալու: Տեղեկություններ կան նաեւ, թե առաջիկայում կարող են էապես բարելավվել քրեակատարողական հիմնարկում մեղադրյալի գտնվելու վայրի պայմանները:

 Ա. Աղասյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ