24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալը սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենին

“Սրտաբանություն” գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ինստիտուտի ներկայացուցիչների եւ նախկին տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,  բժշկական գիտությունների դոկտոր Կառլեն Ադամյանի հետ:

Շնորհավորելով հյուրերին գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 50 ամյակի կապակցությամբ, Երեւանի քաղաքապետը ընդգծել է, որ հանդիպմանը ներկա բժիշկներից շատերը նաեւ ինստիտուտի հիմնադիրներն են, ովքեր իրենց կյանքը նվիրել են բժշկագիտության այդ ուղղության զարգացմանը եւ իրենց մատուցած որակյալ ծառայություններով բնականոն կյանքի վերադարձրել հազարավոր մարդկանց:

“Շնորհավորում եմ ձեզ եւ շնորհակալություն հայտնում ձեր նվիրական աշխատանքի համար: Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել Կառլեն Ադամյանին, ինչպես ինստիտուտի հիմնադրման 50, այնպես էլ ծննդյան 75 ամյակի կապակցությամբ, ձեզ ցանկանում եմ առողջություն, երկար տարիների կյանք եւ որ ձեր խորհուրդներով միշտ լինեք ինստիտուտի կողքին: Վստահ եմ, որ ձեր փորձառությունը ձեր ավելի երիտասարդ գործընկերներին եւ նոր սերնդի ներկայացուցիչնրին շատ է անհրաժեշտ”,-նշել է Տարոն Մարգարյանը եւ վստահեցրել, որ քաղաքապետարանը միշտ պատրաստ է աջակցել ինստիտուտին:

Առողջապահության համակարգում երկարատեւ, բարեխիղճ եւ անմնացորդ աշխատանքի համար “Սրտաբանություն” գիտահետազոտական ինստիտուտի մի շարք աշխատակիցներ պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետի շնորհակալագրերով:

Հայկական բժշկության, մասնավորապես սրտաբանության բնագավառում ներդրած մեծ ավանդի համար “Սրտաբանություն” գիտահետազոտական ինստիտուտի 50 ամյակի, ինչպես նաեւ ծննդյան 75-ամյա հոբելյանի կապակցությամբ`ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Ադամյանը պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ