25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ստեփանակերտի օդանավակայանի բացումը էլի հետաձգվել է. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանությունը” հիշեցնում է, որ  արդեն երկրորդ տարին է, ինչ Ղարաբաղում հայտարարում են, որ Ստեփանակերտի վերակառուցված օդանավակայանը պետք է շուտով բացվի, սակայն բացումն այդպես էլ տեղի չի ունենում:

Վերջին անգամ հայտարարվել էր, թե բացումը պետք է տեղի ունենար անցած տարվա մայիսի 9-ին, ապա՝ աշնանը: Սակայն անցած տարվա աշնանը եւս օդանավակայանը չի բացվել, չնայած դրա գրեթե ամբողջությամբ ավարտված լինելուն: Այժմ էլ, ահա, ինչպես տեղեկացնում են Ղարաբաղի՝ թերթի աղբյուրները, օդանավակայանի բացումը հետաձգվել է եւս մի քանի ամսով:

Թերթը նշում  է, որ անցած տարվա դեկտեմբերին կայացած ”Հայաստան”  համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոն-2011-ի շրջանակներում անցկացվող մոսկովյան ճաշկերույթի ժամանակ հայտարարվել է, որ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը 11 մլն. դոլարի խոստում է տվել, իսկ հետագայում հայտնի է դարձել, որ Էռնեկյանն այդ գումարը տրամադրել է Ստեփանակերտի օդանավակայանի համար օդանավ ձեռք բերելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ